1in.am-ը գրում է.
Դևիդ Բեքհեմը ավելի շատ ուշադրություն է դարձնում դիզայներական կարիերային. նախօրեին նա Մադրիդում ներկայացրել է H&M բրենդի հետ համատեղ Modern Essentials հավաքածուն: Instagram-ի իր օգտահաշվում բազմազավակ հայրը գրել է, որ այժմ նա հագեցած գրաֆիկ ունի, սակայն ուրախ կլինի Մադրիդում հանդիպել իր երկրպագուների հետ, գրում է elle.ru-ն:
Թեև Բեքհեմն ակտիվորեն մասնակցում է H&M-ի համար հավաքածուի մշակմանը, ամենօրյա կյանքում նա սովոր է վստահել կնոջ ճաշակին: Մարզիկը խոստովանում է. «Վիկտորյան շատ անկեղծ է, նրան դուր չի գալիս, թե ինպես եմ ես հագնվում, և նա ուղիղ ասում է ինձ դրա մասին: 99,9%-ով Վիկին է իմ հագուստը ընտրում»:
Հայտնի չէ` արդյո՞ք Դևիդին կինը խորհուրդներ տվել էր հավաքածուի ներկայացման ժամանակ, սակայն Բեքհեմը հիանալի տեսք ուներ. մուգ մոխրագույն կոստյումը նա լրացրել էր սև վերնաշապիկով և սպիտակ կեդերով:
