10298854551in.am-ը գրում է.

Անկարայի դատախազությունը թուլատրել է 82 մարդու ձերբակալել, որոնք կասկածվում են պետական հաստատություններում պաշտոնների փոխարինման համար ազգային քննություն հանձնելիս մեքենայություններ կատարելու մեջ: Այս մասին հայտնում է Hurriyet թերթը՝ հղում անելով Անկարայի դատախազի տեղակալ Հարուն Քոդալաքին:

Պետական հաստատություններում պաշտոնների փոխարինման համար ազգային քննության անցկացման ժամանակ ծածկաթղթերի հետ կապված սկանդալը բռնկվել է 2010թ.: Անկարայի դատախազության հետաքննության շրջանակներում ուսումնասիրվում է 770 կասկածյալի գործունեությունը, որոնք կարող էին մասնակցել մեքենայությանը քննության ժամանակ:

Առաջին ձերբակալությունները այսօր կատարվել են Անկարայում: Սպասվում է, որ դրանք կշարունակվեն Թուրքիայի ևս 14 նահանգներում: «Ներկայումս կասկածյալների ցուցակում 82 անուն է: Առայժմ 62 մարդ է ձերբակալվել, ևս 10 հոգի արտասահման է մեկնել: Հետաքննությունը շարունակվում է, մանրամասներ առայժմ ասել չեմ կարող»,- ասել է Քոդալաքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել