Barometer.am-ը գրում է.
Հայտնի փաստ է, որ մարդիկ որպես սպառողներ ունեն առաջին անհրաժեշտության ապրանքների կարիք: Բայց այդ առաջին անրաժեշտության ապրանքների՝ հացի, ջրի, հագուստի, կողքին խանութներում առկա են նաև շատ ապրանքներ, առանց որոնց մարդը կարող է ապրել: Նույնիսկ մեր հեռուստացույցները և հեռախոսները ունեն շատ ֆունկցիաներ, որոնք մենք երբեք չենք օգտագործում:
Բայց ակնհայտ անպետք ապրանքների կողնքին հաճախ կան ապրանքներ, որոնց ստեղծման գաղափարը կարող է առաջանալ միայն օրիգինալ ֆանտազիա ունեցող մարդու մոտ: Անյուամենայնիվ, այդ անսովոր ապրանքները շարունակում են վաճառվել:

Ատամի մածուկ սևամորթների համար:
Սկզբում այս ապրանքը կոչվել է Darkie, իսկ հետո վերանվանվել է Darlie: Այս ատամի մածուկը արտադրել է Թայվանական Hawley & Hazel ընկերությունը: 1985թ.-ին այն ձեռք է բերել աշխարհում հայտնի Colgate-Palmolive ընկերությունը: Darkie բառը ժարգոնային բառ է և նշանակում է Անգլիայի և ԱՄՆ-ի սևամորթ բնակչություն: Մածուկի փաթեթավորման վրա ևս նկարված է սևամորթ մարդ իր ձյունաճերմակ ժպիտով: Նրա ճերմակ և փայլուն ժպիտը շատ է համապատասխանում նրա մաշկի գույնի հետ: Ի դեպ սևամորթների ատամների ավելի սպիտակ չեն, քան սպիտակամորթներինը, ուղղակի այն ավելի ցայտուն է՝ կախված մաշկի գույնից: Այս ամենը ատամի մածուկին տվել է անվանում "ատամի մածուկ սևամորթների համար":

Ձուկ առանց փշերի
Այս ապրանքը արտադրում է ճապոնական Dairei Corporation ընկերությունը՝ սկսած 1998թ-ից: Արտադրանքում օգտագործվում է սովորական ձուկ, սակայն այն անցնում է հատուկ վերամշակում, ինչի արդյուքնում մասնագետրները հանում են բոլոր փշերը: Այն ինչ ձկից մնում է շատ զգույշ հավաքվում է, և այդ կտորները միմյանց ամրացնելու համար օգտագործվում է սննդային սոսինձ: Արդյունքում գնորդը ձուկը գնելիս տեսնում է ամբողջական ձուկը՝ չպատկերացնելով թե ինչի միջով է այն անցել: Այս արտադրանքը ստանալը շատ բարդ է, քանի որ աշխատանքի մեծ մասը իրականացվում է ձեռքով:Վերամշակումից հետո ձուկը անմիջապես սառեցվում է և փաթեթավորվում վաճառքի համար:

Հիտլերի Բեկոնը
Հունգարերեն այս ապրանքի ունի Hitlerszalonna անունը: Իրականում նրա մեջ ընդհանրապես միս չի օգտագործվում: Այս բեկոնի բաղադրությունը հիմնականում կազմում է սալորենու բուսական պյուրեն, ինչպես նաև օգտագործվում են այն կոնսերվատները, որոնք կազմում են սննդային մասը: Այս սնունդը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հանդիսացել է Հունգարիայի բնակիչների և զինվորականների սննդակարգի հիմնական տարրը: Այս "բեկոնը" մեծ տարածում է գտել երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և, հնարավոր է, որ դրա պատճառով է նրա անունը կապված Հիտլերի հետ:

Գեյ-Գարեջուր
Specialty Spirits ընկերությունը Ֆլորիդայում արտադրում է էներգետիկ ընպելիք Gay Fuel, որը բացառապես նախատեսված է ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող տղամարդկանց համար: Ընպելիքի բաղադրության մեջ մտնում են իմունիտետի տարբեր խթանիչներ: Հենց նմանատիպ արտադրանքն է որ պետք է դուր գա գեյերին: Հնարավոր է մուտք գործողների ոգևորված մեկնաբանություններից խուսափելու նպատակով՝ 2008թ.-ից այս ընպելիքի պաշտոնական կայքէջը դադարեցրել է իր գործունեությունը:

Խուֆու
Այս ապրանքի իրական անունը Hufu է: Սա գովազդվում է, որպես արտադրանք այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են այլևս միս չօգտագործել իրենց սննդի մեջ: Խուֆույի բաղադրության մեջ ընդհանրապես բացակայում է միսը: Սակայն բաղադրությունը այնպես է կազմված, որ համը մաքսիմալ նմանվի մսի համին: 2005-2006թթ գործել է Խուֆույի պաշտոնական կայքէջը, ինչից հետո պաշտոնապես հայտարարվել է, որ այդպիսի արտադրանք ընդհանրապես չի եղել և դա խաբեություն է:

Մարիխուանայով հացաբուլկեղեն
Այս հացաբուլկեղենի անունը MaryJane Buns է, որը հնչում է marijuana: Այսպիսի մարքետինգային քայլը գրավել է շատերի ուշադրությունը: Իրականում հացաբուլկեղենը մարիխուանա ընդհանրապես չի պարունակում, և, ընդհակառակը, հարստացված է այնպիսի վիտամիններով, որոնք այն դարձնում են ավելի սիրելի սպառողների կողմից:

Սևամորթի մազեր
Սա բնավ շամպույն չէ, այլ ծխախոտի տեսակ, որը վաճառքում է հայտնվել մոտ 50 տարի առաջ: Գովազդում ասվում է, որ դեռևս մեր պապերը գիտեին ծխախոտի տեսակի մասին և Nigger Hair անվանումը առաջացել է ոչ պատահական: Խնդիրը նրանում է, որ տերևները կտրված են շատ բարակ, որը հնարավորություն է տալիս ստեղծել ամենալավ սիգարները:Նրանք իրենց բարակությամբ և գույնով նմանեցվել են սևամորթերի մազերին: Այդ սիգարները վառվում են շատ դանդաղ և բաց են թողնում յուրահատուկ հոտ: Ըստ երևույթին, այդ բառակապացությունը նաև շատ բան է նշանակել այդ ժամանակվա ծխողների մոտ: