Հումորային կերպար եմ ներկայացնում, խաղալիս հաճախ ինքս եմ ծիծաղում «նրա»  վրա. Անահիտ ԿիրակոսյանLife.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ն արդեն տեղեկացրել է «Շանթ»  հեռուստաընկերությամբ եթերի պատրաստվող նոր սիթքոմի մասին, որի մեկնարկային օրը դեռևս հայտնի չէ: Սիթքոմում նկարահանվելու են նաև սերիալներից շատերին ծանոթ  դերասան-դերասանուհիներ, որոնցից մեկը Անահիտ Կիրակոսյանն է: Դերասանուհու նոր կերպարը բոլորովին կտարբերվի մի քանի տարի էկրաններին երևացող «Բանակում» -ի Սուսիկից: «Ներկայացնելու եմ լոռեցի աղջկա կերպար, ով եկել է քաղաք՝ սովորելու: Ինձ դուր է գալիս, որ սա տարբերվում է իմ նախորդ կերպարից, սիրում եմ կերապարանափոխվել: Այստեղ ես կունենամ Հայարփի անունը: Հայարփին, թեև, միամիտ լոռեցի է իր բարեկամների համար, բայց հետագայում կցուցադրի նաև իր խորամանկ կողմերը ու ամեն ինչի կփորձի հասնել հենց այդ խորամանկության շնորհիվ: Ասեմ, որ խոսելու եմ լոռվա բարբառով»,-Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Անահիտ Կիրակոսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել