ՄԱԿ-ի 1946-ի դեկտեմբերի 11-ի և 1947-ի նոյեմբերի 27-ի բանաձևերում ցեղասպանությունը գնահատվեց որպես մարդկության դեմ կատարած հանցագործություն, որը չունի և չի կարող ունենալ վաղեմության ժամկետներ: Թուրքիայի ժխտողական օղակներն իրենց ժխտողականության հիմքում ունեն մեկ փաստարկ, այն է՝ «Չկա օրենք, չկա հանցագործություն»՝ նկատի ունենալով այն, որ ցեղասպանության մասին բանաձևը ՄԱԿ-ի կողմից ընդունվել է 1946-47 թթ, ապա դա չի կարող տարածվել 1915 թվականին Հայերի նկատմամբ կատարված կոտորածի վրա:
1915 թվականի Հայոց ցեղասպանության ժխտողականության կողմնակիցների այս պնդումն իրավաբանորեն սնանկ է և անհիմն է, քանի որ Միջազգային իրավունքի սուբյեկտ է նաև Միջազգային սովորույթը: Հարցը կայանում է նրանում, որ Հոլոքոստը, որը Հրեաների նկատմամբ նույնպես կատարվել է մինչև ՄԱԿ-ի կողմից ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը, 1947 թվականի Նյույեմբերգյան դատավարությամբ դատապարտվել է՝ դառնալով նախադեպ և Միջազգային իրավունքի բաղկացուցիչ մաս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել