Ռուսաստանից ցորենի արտահանումը կրճատվել է 34%-ովArmlur.am-ը գրում է.

Ռուսաստանից ցորենի արտահանումը կրճատվել է 34%-ով ընթացիկ տարվա փետրվարի 1-ից հարկեր սահմանելուց հետո: Միևնույն ժամանակ գարու արտահանումն աճել է 12 անգամ, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով Գյուղնախարարության ու Դաշնային մաքսային ծառայությանը: Փետրվարի 1-ից մարտի 18-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանն արտահանել է 829 հազար տոննա ցորեն ՝ անցած տարվա միևնույն ժամանակահատվածի 1 միլիոն 257 հազար տոննայի փոխարեն: Գարու արտահանումը հասել է 868 հազար տոննայի՝ 2014 թ միևնույն ժամանակահատվածի 69 հազարի փոխարեն: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել