Կիսամերկ գեղեցկուհիների կատարմամբ կրքոտ պորտապարը վաղուց դարձել է Արևելքի այցեքարտերից մեկը։ Սակայն քչերը գիտեն, որ Թուրքիայում կարելի է հանդիպել արևելյան պարեր պարող տղամարդկանց՝ գրում է Kulturologia.ru-ն: Տղամարդկանց հագուստները գրեթե չեն տարբերվում կանանց հագուստներից՝ միևնույն կիսաշրջազգեստները՝ զարդարված փայլերով և փոքրիկ մետաղադրամներով, կերպասե գոտիներ, վերնազգեստներ: Պարը կատարվում է թուրքական ժողովրդական երաժշտության ներքո: Պարողները ստացել են զեննե անվանումը: Զեննեներին հաճախ կարելի է տեսնել գիշերային ակումբներում, ծննդյան տոների հետ կապված երեկույթներում և այլն: Նշենք, որ զեննեների հայտնությունը բեմերում Օսմանյան կայսրության ժամանակների ավանդույթների յուրօրինակ վերածնունդ է:
1in.am-ը գրում է.



Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1579316.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



