Mediamonitor.am-ը գրում է.

Անվտանգության համազգեստավոր աշխատակիցը մասնավոր ճանապարհի մուտքի մոտ ձեռքի հանդիսավոր ողջույնով մեզ ուղղորդում է Սաուդյան Արաբիայի նորագույն քաղաքը։

Աբդուլլահ թագավորի տնտեսական քաղաքը (KAEC, The King Abdullah Economic City, որ արտասանվում է “cake՝ քեյք “) այն չորս նոր քաղաքներից մեկն է, որոնց հետ ներկայիս միապետը կապում է իր միապետության ապագան այն բանից հետո երբ կվերջանան նավթի պաշարները:

Ամբարձիչներով ողողված այս քաղաքը, ավելի ճիշտ շինհրապարակը,  գտնվում է Ջեդա քաղաքից դեպի հյուսիս՝ մեկուկես ժամ հեռավորության վրա,  Կարմիր ծովի և անապատի մեջտեղում:

2 միլիոն բնակչության համար նախատեսված քաղաքի ապագան մեծապես կախված է տրանսպորտային համակարգի, առողջապահության, կրթության, բնակարանային և զբաղվածության ծառայությունների հավասարակշռված աշխատանքով։

Ըստ KAEC նախագիծն իրականացնող Emaar Economic City-ի սաուդյան ընկերության գործադիր տնօրեն Ֆահդ Ալ-Ռաշիդի, սաուդցիների նոր սերունդը ակնկալում է, որ քաղաքը կհամապատասխանի ժամանակակից կենսակերպին, որին նրանք ընտելացել են արտասահմանում կրթություն ստանալու տարիներին:

«Մենք սա կառուցում ենք բնակչության համար, որի  65%-ը 30 տարեկանից փոքր է», – բացատրում է նա,- «Եվ բացի դա մենք ունենք 200000 ուսանող, ովքեր սովորում են արտասահմանում: Երբ նրանք ետ վերադառնան անխուսափելիորեն  փոփոխությունների նոր ալիք կբարձրացնեն»:

Այս վիճակագրությունը էլ ավելի բարդացնում է այն հանգամանքը, որ ավելի շատ կանայք  են համալսարան ավարտում քան տղամարդիկ: Փոփոխվող այս ժողովրդագրությունն իր հետ առաջ է քաշում նոր սոցիալական պահանջներ, որոնք, ամենայն հավանականությամբ, կհեղափոխեն երկրի զարգացման ընթացքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել