Երբ անցյալ տարեվերջին արտարժույթի կուրսը տատանվում էր խելահեղ տեմպով, բացի մի քանի արժեքավոր վերլուծությունից՝ ուրիշ աժիոտաժ չէր նշմարվում: Անգամ դրամի մոտ 20% արժեզրկումից հետո տեղեկատվությունը բավականին ժլատ էր: Այժմ, երբ դոլարը օրական +- 1 դրամի տատանում է տալիս, բոլորն իրենց ճիտին պարտքն են համարում մի ողջ հոդված նվիրել այդ սենսացիոն երևույթին: Գիգանտներ ջան, Հայաստանը հեղինակավոր բորսա չի, որ 1 դրամի տատանումն ինչ-որ լուրջ հետևանք ունենա: Մեր մոտ ամեն բան պարզ է և քյարթու` արժեզրկում` 20%-ով, գնաճ` 30%-ով: Ոչ մի արժանահավատ բացատրություն, ոչ մի տնտեսական օրինաչափության կիրառում: Մի երկու քյարթու ձևակերպում, ու բոլորը չաղ են ու բախտավոր: Ժողովուրդն է միայն դրա արդյունքում գոտին մի կես սանտիմետր էլ ձգում: էնպես որ 0,1-ը մեզ համար թիվ չի, մի՛ լարվեք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/garik.petrosyan.7/posts/775875475827334?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել