Բելգիացի կինոդերասան և մարտարվեստի վարպետ Ժան-Կլոդ վան Դամը, նույն ինքը Ժան-Կլոդ Կամիլ Ֆրանսուա վան Վարենբերգը (Jean-Claude Camille François Van Varenberg) ծնվել է 1960թ-ի հոկտեմբերի 18-ին: Նա հայտնի դարձավ էքշըն ժանրի մարտաֆիլմերով, որոնցից ամենահաջողվածներն են «Արյունալի սպորտը» (1988թ.),«Քիքբռնցքամարտիկը» (1989թ.), «Կրկնակի հարվածը» (1991թ.), «Ունիվերսալ զինվորը» (1992թ.), «Դժվար թիրախը» (1993թ.), «Ժամանակի ոստիկանը» (1994թ.) և «ԺԿՎԴ»-ն (2008թ.): Քանի որ վան Դամը ֆիզիկապես կոփված է և ծնունդով բելգիացի, նրան կոչում են «Բրյուսելյան մկաններ»:
Վան Դամը ծնվել է Սինթ-Ագաթա Բերքեմում` Յուջին և Էլիաննա Վան Վարենբերգների ընտանիքներում: Սինթ-Ագաթա Բերքեմը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի համայնքներից մեկն է:
Տասը տարեկանում Վան Դամը սկսել է մարտարվեստով զբաղվել, երբ հայրը նրան ընդունել է շոտոկան կարատեի դպրոց:
Նա պարապել է քիքբռնցքամարտ, շոտոկան, թայ բոքս և թեքվանդո: Երկար պարապունքներից հետո Վան Դամը վաստակում է կարատեի սև գոտի:
Այնուհետեւ նա սկսում է քաշ բարձրացնել` մարմնի կազմվածքը լավացնելու նպատակով, որի համար էլ նա ստանում է Միսթր Բելգիա բոդիբիլդինգային տիտղոսը:
16 տարեկանում Վան Դամը զբաղվել է բալետով, մոտ 5 տարի:
Ըստ Վան Դամի` բալետն արվեստ է, սակայն այն նաեւ ամենաբարդ սպորտի տեսակներից մեկն է, եթե կարողանաս գոյատևել բալետի մարմնամարզությունների ժամանակ, ապա կկարողանաս գոյատևել ցանկացած այլ սպորտաձևերի պարապմունքներում»:
Վան Դամն ամուսնացել է 5 անգամ, ընդ որում` բոդիբիլդեր Գլեդիս Փորթյուգեսի հետ 2 անգամ: Նա երեք երեխաների հայր է` Քրիստոֆերը, ով ծնվել է 1987թ-ին, Բիանկան` ծնվել է 1990թ-ին և Նիքոլասը` 1995թ:
Այցելեք Ժան-Կլոդ վան Դամի պաշտոնական կայք:
Նյութի աղբյուր՝ http://artsunset11.blogspot.com/2012/10/18_17.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել