Ուսանողների ձեռագրերը դարձել են անընթեռնելի: Տեսնես՝ ծնողները վերջին անգամ ե՞րբ են իրենց ուսանող երեխաների ձեռքով գրված մի բան տեսել: Նայում եմ գրավոր աշխատանքներին ու չեմ կարողանում կարդալ ոչ միայն բառերը, այլև տառերը: Եղել են նաև դեպքեր, որ աշխատանքը տվել եմ ուսանողին, որպեսզի ինքը կարդա գրածը, և ինքն էլ իր ձեռագիրը չի հասկացել:
Այնքան զարգացանք, որ գրելն էլ դարձա՞վ ավելորդ կարողություն: Էլ ինչի՞ համար եք գրել սովորում և սովորեցնում, եթե գրելու են այնպես, որ ո՛չ հասցեատերը, ո՛չ իրենք իրենց գրածը չկարողանան կարդալ:
Մի քիչ խիստ եղեք ձեր աշակերտ և ուսանող երեխաների հանդեպ:

Հ.Գ. Հենց այսօր ասեք, թող հայերեն այբուբենը գրեն մեծատառերով, տեսեք տառերի հերթականությունը և տողի վերևում-ներքևումը քանի՞սը գիտեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել