Ո՞վ է պատասխանատու վերելակի ընկնելու հետևանքով գրանցված մահվան համարArmlur.am-ը գրում է.

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ մարտի 21-ին` ժամը 13:30-ի սահմաններում, Երևանի Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի 1-ին շենքի (14 հարկ) վերելակի խցիկը վայր էր ընկել, ինչի հետևանքով վերելակում գտնվող ուղևորուհին՝ 37-ամյա Հ. Շահբազյանը, մահացել է։ Նախնական տվյալներով՝ Հ. Շահբազյանը վերելակով իջնելիս է եղել 11-րդ հարկից, որի ժամանակ վերելակի խցիկը պահող ճոպանները պոկվել են, ինչի հետևանքով վերելակի խցիկը 6-րդ հարկից վայր է ընկել։ Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարվում է քննություն:

Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ճոպանների պոկվելու պատճառները։ Ստեղծված իրավիճակի շուրջ Armlur.am-ը զրուցեց նշված շենքի լիազոր մարմին Աշոտ Հայրապետյանի հետ, ում խոսքով, տեղի ունեցածի պատասխանատվությունն ամբողջությամբ կարող է ընկնել միայն վերելակների նորոգմամբ զբաղվող «Աջափնյակ-վերելակ» ՓԲ ընկերության վրա.«Իհարկե, ամեն բան պարզ կդառնա միայն փորձաքննությունների եզրակացություններն ունենալուց հետո միայն, սակայն այս դեպքում պատասխանատվությունն այդ ընկերությունը պետք է կրի: Ինքս էլ այդ շենքի բնակիչ եմ, այդ օրը մի քանի անգամ ես և ընտանիքիս անդամներն օգտվել ենք վերելակից, և որևէ խնդիր այդ վերելակի հետ երբևէ չի եղել: «Աջափնյակ-վերելակ»-ի հետ պայմանագիրն ամեն տարի թարմացվում է»: Armlur.am-ի հարցին` կշարունակե՞ն արդյոք համագործակցել «Աջափնյակ-վերելակ»-ի հետ, եթե պարզվի, որ ընկերության անփութության արդյունքով է տեղի ունեցել դժբախտ դեպքը, շենքի լիազոր մարմինը պատասխանեց. «Կարծում ենք` կհամագործակցենք. ժամանակը ցույց կտա»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել