Երեկ հետևելով լրահոսին 2 նյութ աչքով ընկավ.
1. http://news.am/arm/news/125046.html
2.http://news.am/arm/news/125178.html
Թեման հետաքրրեց, և որոշեցի փնտրել այս ամսվա ընթացքում հրապարակված նույնանման բովանդակության այլ հոդվածներ`
http://news.am/arm/news/120721.html
http://news.am/arm/news/124629.html
Ես չեմ հասկանում թե միչև այսօր ինչու համառորեն չենք լեգալացնում մարմնավաճառությունը Հայաստանում^ Բոլորը այդ մասին խոսում են, բոլորը դա քննարկում են, շատերն օգտվում են այդ ծառայություններից բայց սայլը տեղից չի շարժվում: Միթե պարզ չէ որ անկախ դրա հակաօրինական լինելուց այդ բիզնեսի տեսակը չի վերանում??? Արդյոք ավելի լավ չի լինի այդ բիզնեսից օգուտներ քաղել և ամեն ինչ տեղափոխել օրինական ու քաղաքակիրթ դաշտ??? Թող ստեղծվեն հատուկ հասարակաց տներ, այդ ծառայությունը մատուցող անձինք ենթարկվեն ամենօրյա կամ ամենշաբաթյա բուժզննում, թող այդ բիզնեսից հարկեր վճարեն ու թող ամեն ինչ լինի այնպես ինչպես քաղաքակիրթ երկրներում: Գիտեմ որ գրածս տեսնելուց ազգայնականների հարձակումների դադար չի լինելու, ինձ սկսելու են մեղադրել ապազգային ու հայրենադավ ծրագրերի մեջ, սկսելու են պնդել, որ մարմնավաճառությունը լեգալացնելով բարոյազրկելու ենք հայ հասարակությանը և նմանատիպ անհիմն մեղադրանքներ, իսկ ես կհակադարձեմ, որ ձայն վաճառելը և դա ընդունելի համարելը ավելի բարոյական չէ քան մարմին վաճառելը, որ մարմնավաճառության լեգալացումից հայ հասարակությունը ավելի անբարոյական չի դառնա, որ ասենք հոլանդական լիբերա հասարակությունը իր արժեքային համակարգով ավելի անբարոյական չէ քան հայկականը, ռուսականը, կամ այլ հասարակություններ, որոնցում մարմնավաճառությունը լեգալացված չէ: Ես նորից պնդում եմ` մարմնավաճառությունը պետք է լեգալացվի և մտնի հարկային դաշտ ու տեսեք թե դա ինչ դրական ազդեցություն կունենա մեր տնտեսության և տուրիզմի համար, մյուս արտառոց բանը որ կարդացի սա էր` http://news.am/arm/news/125178.html "25-ամյա երիտասարդին դատում են «Օդնոկլասնիկի» իր էջում պոռնոգրաֆիկ լուսանկարներ տեղադրելու համար" Մեղադրյալը մեղադրվում է ՀՀ քր.օրի 263 հոդ. 1-ին մասով` պոռնկագրական նյութեր կամ առարկաներ, այդ թվում՝ տպագիր հրատարակություններ, կինոյի եւ տեսաֆիլմերի նյութեր, պատկերներ կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաներ տարածելը, գովազդելը, իրացնելը, ինչպես նաեւ այդ նպատակով պատրաստելը , եթե բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ, 132.2-րդ հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշները:
Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-400-պատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով: Սա ուղղակի ապսուրդ է, որ 21րդ դարում, կան երկրներ, որոնց քրեական օրենսգրքերում կա 20րդ դարի կեսերին սովետական քրեական օրենսգրքից թխած նմանատիպ բովանդակության հոդվածներ, լավ դուք երբ եք ծառերից իջնելու, երբ եք մի հատ հայելու մեջ ձեզ նայելու, որ հասկանաք թե իրականում իչքան ծիծաղելի եք^
Ոնց կարելի ա մարդուն դատել, օդնակլասնիկի սեփական էջում սեփական ինտիմ նկարները տեղադրելու համար, այն դեպքում, երբ համաձայն պաշտոնական տվյալների հայաստանցիները առաջինն են Գուգլում "Պոռնո" բառը ման եկողների մեջ, ու որ ցանկացած 18 տարեկան երեխա գիտի, թե որ սայթով կարող է նմանատիպ բովանդակության նկարներ կամ ֆիմեր դիտել, վերացրեք այդ հոդվածը և այդ տղային էլ արդարացրեք, դեռ մի հատ էլ ներողություն խնդրեք ու փոխհատուցեք նրա կրած բարոյական վնասը: