
Ջենիֆեր Լոպեսը կիրակի օրը «Home» (թարգմանաբար՝ տուն) անիմացիոն կինոնկարի պրեմիերային ներկայացել էր իր զույգ երեխաների՝ յոթնամյա Մաքսի ու Էմմիի հետ։ Այս կինոնկարում Ջենիֆերը հնչյունավորել է Լյուսիի կերպարին ու կատարել կինոնկարի «Feel The Light» (թարգմանաբար՝ զգա լույսը) երգը։

Ըստ տարածված տեղեկությունների՝ Ջենիֆեր Լոպեսն աշխատել է նաև կինոնկարի պարերի բեմադրության վրա։ Երգչուհին կրում էր «Zuhair» բրենդի շղարշե կտորից կարված երկնագույն զգեստ։ Այդ զգեստով նա ասես ժամանակակից Մոխրոտիկը լիներ։ Երեխաները ևս աչքի էին ընկնում ոճային հագուստով ու կոկիկ տեսքով։

![]() |
![]() |

Ջենիֆեր Լոպեսից հետո տեսախցիկները ֆիքսվեցին Ռիհաննայի վրա, ով կինոնկարում ստանձնել է Ջենիֆեր Լոպեսի մարմնավորած կերպարի դստեր` Ընծայի դերը։ Ի տարբերություն Ջենիֆեր Լոպեսի՝ Ռիհաննան կրում էր լայնաքղանցք երկար զգեստ, որը թաքցնում էր նրա բոլոր բարեմասնությունները։ Այս անիմացիոն կինոնկարի լոսանջելոսյան պրեմիերային հետևելու է համաշխարհային պրեմիերան, որը նախատեսված է մարտի 27-ին։ Իսկ առայժմ ստիպված ենք բավարարվել լոկ թրեյլերով։


Ռիհաննան, Ջենիֆեր Լոպեսը և նրա դուստրը «Dreamworks» ըկերության տնօրենի հետ

Ռիհաննան Ջենիֆեր Լոպեսի դստեր հետ




Այս անիմացիոն կինոնկարի լոսանջելոսյան պրեմիերային հետևելու է համաշխարհային պրեմիերան, որը նախատեսված է մարտի 27-ին։ Իսկ առայժմ ստիպված ենք բավարարվել լոկ թրեյլերով։





