Էրոտիկ ֆիլմ էլ պետք է լինի, սարսափ էլ, կոմեդիա էլ. Եթե որևէ մեկը չես ցանկանում, մի նայիր. Նարեկ ԴուրյանLife.panorama.am-ը գրում է.

Արդեն 7-8 տարի իր գործունեությունը Երևանում է ծավալում դերասան Նարեկ Դուրյանը: 7 տարվա մեջ 7 ներկայացում, որոնք անընդհատ արդիական են և ուղեկցվում են բուռն ծափահարություններով: Լեփ-լեցուն դահլիճներ, գոհ ու լիցքաթափված, դրական էմոցիաներով պարուրված հանդիսատես: Life.Panorama.am-ը դերասանի հետ զրուցեց մասնավոր և պետական ներկայացումների տարբերությունի, հեռուստատեսության որակից, ասելիքից ու մոտեցումից։

-Դուք, կարելի է ասել, տարեկան մեկ ներկայացում եք պատրաստում և այդներկայացումները լեփ-լեցուն դահլիճներում են անցնում: Վերջին՝ «Կոմա նոստրա»ներկայացման 1-ամյակը մեկ ամսից կլրանա, չե՞ք պատրաստվում նոր բան գրել:

-Գրելն այնպիսի բան է, որ պետք է լցվի միտքդ, որ ցանկանաս արտահայտվել: Հիմա խաղում եմ, մի քիչ հանգստանում, մեկնում Փարիզ՝ ընտանիքիս, երեխաներիս մոտ: Բոլորովին վերջերս ենք վերադարձել հյուրախաղերից, «Դոն ժուան ավիա» ներկայացումը տարել էինք Ֆրանսիա, Հոլանդիա, Շվեյցարիա, Բելգիա։

-Վերջին տարիներին մեզ մոտ հաճախ են կոմերցիոն ներկայացումներ լինում, բայցնրանցից ոչ բոլորին է հաջողվում երկարակեցություն: Այդ կողմից Ձեր ներկայացումների«բախտը բերել» է, արդիականությունն ու հետաքրքրականությունը չեն կորցնում:Ինչպե՞ս է հաջողվում:

-Հիմա ես ինչ էլ ասեմ, կստացվի, որ ինձ գովում եմ: Գիտեք, թատրոնը հայելի է, ներկայացումը պետք է ժողովրդի հետ խոսի, մարդն իրեն, իր հարցերն ու հոգսերը տեսնի ներկայացման մեջ: Դա շատ կարևոր է: Ներկայացման հաջողությունը կախված է մի շարք հանգամանքներից. նախ, պետք է սցենարը լավը լինի, նաև դերասանի խաղը, հանդիսատեսի հետ կոնտակտը: Ժամանակին դերասանը կերպարանափոխվում էր և դա էր հետաքրքրում հանդիսատեսին, այսօր այդպես չէ. հանդիսատեսին հետաքրքիր է հենց դերասանը, ուղղակի այս կամ այն իրավիճակում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել