Ոչ հաճախ կհանդիպես մարդու, որի վրա փառքն ու հարստությունը ազդեցություն չեն թողել: Մեզանից յուրաքանչյուրը, եթե միլիոնատեր լիներ, չէր հրաժարվի վայելել իր հարստության պտուղները՝ առանձնատուն, մեքենա և բրենդային հագուստներ գնելով: Սակայն ոչ բոլորն են այդպես վարվում, գրում է ofigenno.cc-ն: Դրա հիանալի օրինակ է Դենիել Նորիսը, որը, լինելով միլիոնատեր, ավտոբուսի մեջ է ապրում և կայանատեղիում գիշերում: Ամսական 800 դոլարից ավելի չծախսելով՝ նա պնդում է, որ իրեն ավելին հարկավոր չէ: Սակայն նա բավարարված է իր կյանքով և նրանով, որ կարողանում է ուրախանալ մանրուքներից:

Դենիելն այդպես է վարվում սեփական կամքով:

Երիտասարդը բեյսբոլի ծագող աստղ է և խաղում է «Տորոնտո Բլյու Ջեյս» թիմում: Այն ժամանակ, երբ նրա գործընկերները վիլլաներ և շքեղ մեքենաներ են գնում, Դենիելը առաջին աշխատավարձով միայն վերնաշապիկ է գնել:

Երեք տարի շարունակ պրոֆեսիոնալ մարզիկը ավտոբուսում է բնակվում: Դա նրա գլխավերևում միակ տանիքն է: Դենիելի իրերը նույնպես այդտեղ են գտնվում:

Միլիոնների հասնող հոնորարներից ծախսած 800 դոլարը, նրա խոսքերով, ավելի քան բավարար է: Իր սովորական օրը նա կարճ մարմնամարզությամբ է սկսում, այնուհետև լողափ է գնում և սերֆինգով է զբաղվում, մնացած ժամանակ մարզվում է:

Դենիելի խոսքերով՝ ինքը գոհ է իր կյանքից և ոչինչ չէր ցանկանա փոխել: Նա սիրում է ավտոբուսով գնալ այնտեղ, ուր ցանկանում է, վայելել ալիքների աղմուկն ու քնել լողափին: Ազատ ժամանակ նա նույնիսկ աշխատում է հարազատ Թենեսիի խանութում:

Սակայն այս կենսակերպը սպորտում նրա արդյունքների վրա չի ազդում: Եթե Դենիելը շարունակի այսպես խաղալ, թիմը նրան շուտով 50 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր կառաջարկի: Սակայն նույնիսկ նման պայմաններում նա չի պատրաստվում փոխել իր կենսակերպը: Ազատության հանդեպ սերն ու հին ավտոբուստ ընդմիշտ նրա հետ կմնան:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել