Ավելի լավ ա ունենալ ու կորցնել, քան չունենալ ու չկորցնել…
Երբ փակում ես աչքերդ, ու առաջին պատահած մթությունն ավելի հարազատ է, քան սեփական «ես»-դ… Բացակայությունն իր դատարկությամբ ավելի մեծ ներկայություն է, քան գիտակցված ներկան...
Հասկանում ես, որ արտաշունչդ քո հարազատ շունչն էր, որին դու բաց թողեցիր, որ ապրես… 
Երբ աչքերդ իսկականից բացվեցին, ու կուրացար «լույս»-ից, թողեցիր «ես»-դ հետապնդող պահի մեջ… 
Ու հաղթահարիր սեփական կարոտդ ու ընդունիր ԱՍՏՎԱԾԱՅԻՆ հավիտ«Է»նականությունը… Որ լսես լռություն…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել