Առավոտյան բացում եմ ֆեյսբուքիս լրահոսն ու կարդում՝ մահացել է Շուշան Պետրոսյանը, Սոս Ջանիբեկյանը...
Չեմ հասկանում՝ քլիքերի համար ո՞նց կարելի ա մարդկանց մասին նման նյութեր հրապարակել, բա էլ ո՞ւր մնաց բարոյականությունը, խիղճը:
Պատկերացրեք՝ այդ մարդկանց հարազատներն այդ նյութերը տեսնեն, ինչ իրավիճակում կհայտնվեն: 
Իրենց տափակ նյութերով մարդկանց ողջ-ողջ «թաղողները», իրոք, չեմ հասկանում, ռոբոտնե՞ր են, թե՞ մարդիկ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել