Lurer.com–ը գրում է.

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 22-ին` ժամը 12.28-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի 3-րդ թաղամասի թիվ 18 շենքի նկուղում հայտնաբերվել է զինամթերք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻ կենտրոնի սակրավորական խումբը և մեկ մարտական հաշվարկ: Սակրավորները հայտնաբերել են տարբեր տրամաչափի փամփուշտներ և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել