Փոքր տրամաչափի «Կալիբրին» համարվում է աշխարհի ամենափոքր ատրճանակը։ Այն ստեղծվել է Ավստրո–Հունգարիայում, զինագործ Ֆրանց Պֆաննլեմի կողմից։ Նրա երկարությունը կազմում է 70մմ, իսկ քաշը` 220 գրամ է, ինչի շնորհիվ հեշտությամբ տեղավորվում է նույնիսկի միջին կազմվածք ունեցող աղջկա ձեռքում։ Ատրճանակը ստեղծվել է 4,5մմ–ոց «Էրիկա» ատրճանակի հիմքի վրա և թողարկվել է 1913-20 թթ.` 2,7 և 3 մմ փամփուշտներով։ Ատրճանակի փամփշտակալում տեղավորվում է 5 փամփուշտ, գնդակի արագությունը 150մ/վրկ է։ Այն իր ժամանակին թողարկվել է 1000 օրինակով և այսօր զենքերի հավաքածուներով զբաղվողների մոտ մեծ հետաքրքրություն է առաջացնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել