Լիքը մարդ կա, որ մի երկու բաժակ խմելուց հետո ջիգիթի սկոռուստ ա գցում, ու ձեռքի հետ լրիվ անկապ մի հերթապահ արտահայտություն ա անում. «Այ մարդ, ես, մեկ ա, դժոխք եմ ընկնելու»: Բայց փաստը մնում է փաստ, որ աշխարհիս ամենավերջին սրիկան էլ երազում է վերջում դրախտում հայտնվել: Հանդիպում են նաև այնպիսիք, որ ավելորդ արտահայտություններ են իրենց թույլ տալիս Աստծո հասցեին, ու ժամեր անց, երբ ջիգիթից սկոռոստը փոխում են խալաստոյի, աշխարհի տակի ներողություններն են ուղղում առ Աստված: Սրանք էլ են ուզում արդյունքում դրախտում հայտնվել: Մի օր էլ գալիս է գործած մեղքերի համար պատասխան տալու ժամանակը, ու մեր աչքի առաջ անցնում է ողջ կյանքը` դրվագներ, որ փորձել ենք մոռանալ` առանց գիտակցելու, որ ոչինչ չի մոռացվում: Երբևէ փորձել եք այդ մեղքերի համար պատասխան տալ գոնե ինքներդ ձեր առաջ: Չգիտեմ ինչու, բայց մտածում եմ, որ հազարավոր մեղքեր արդյունքում ներվելու են, սակայն կան մեղքեր, որոնք երբեք չեն ներվի` նրանք, որ հոգու խորքում անտեսանելի դրոշմի նման կրում ես ողջ կյանքում, որը թույլ չի տալիս լիարժեք Մարդ զգալու ինքդ քեզ: Ու այս ամենից հետո արդեն էական չի անգամ դրախտի ու դժոխքի մասին պատկերացումներդ, քանզի երկրային կյանքում մոռացության տալով անմարդկային արարքներդ, երկնայինում հավերժ ես պատասխան տալու դրանց համար: Ասած արդի դասականի` Ցմահ:
Ի վերջո, դրախտի ու դժոխքի գոյության առկայության պատմությունը և հավերժ իզգոյ դառնալու վախը որոշակի զսպաշապիկ է հենց այն մարդկանց համար, որոնք մեղսագործների առաջնության ռեկորդսմեններ են:
Հավատացյալ ես, թե ոչ` բացարձակ կապ չունի Մարդ մնալու համար, և եթե մարդիկ վաղվանից փորձեն գոնե օրական մեկ մեղք քիչ գործեն, գուցեև օրական մեկ մարդ ավել կժպտա...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/garik.petrosyan.7/posts/775600479188167?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել