Երբ տհասն անմիջապես արձագանքում է համացանցում հայտնված ցանկացած հիմար, չճշտված, утка կամ նմանաոճ այլ թերություններ ու դիտավորություններ պարունակող տեղեկատվությանը, դա ես համարում եմ նորմալ: Ի վերջո, տհասն արձագանքում է «տհաս» տեղեկատվությանը: Բայց երբ հասուն մարդը հանրությանն է ներկայացնում իր մտքի գոհարները` արձագանքելով թեկուզ անգամ պաշտոնական տեղեկատվությանը, դույզն-ինչ չտիրապետելով դետալներին ու իրական նյուանսներին, ինձ համար վերածվում է դասական քոմենթչու:
Բնականաբար, շատերը ցանկանում են օպերատիվ ու մի ոտք առաջ բոլորից հանդես գալ որպես հերթական ոլորտի վերլուծաբան ու թունդ մասնագետ, բայց հաճախ հայտնվում են ծիծաղելի իրավիճակում` դառնալով հերթական ապատեղեկատվության կամ թեկուզ ռեալ, բայց բացակայող մանրամասներով ինֆոյի հերթական զոհը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել