Գիտնականները պարզել են, որ հերիք է ընդամենը մի քանի վայրկյան դիտել անծանոթին, որպեսզի հասկանալի դառնա նրա սոցիալական վիճակը, ինտելեկտի մակարդակը և նույնիսկ այն, թե որքան է նա անբռնազբոս։
Հոգեբաններն այս երևույթը անվանում են «բարակ շերտեր»։
1. Վստահություն ներշնչո՞ւմ եք
Մարդիկ մեր վստահելի լինելու մասին որոշում են կայացնում վայրկյանի տասներորդական ժամանակահատվածում։
Պրինստոնի գիտնականները կատարել են այս բացահայտումը այն բանից հետո, երբ կատարեցին փորձարկում համալսարանի ուսանողների հետ։ Մի խմբին տրված էր 100 միլիվարկյան, որպեսզի ըստ անծանոթ մարդկանց դեմքերի, գնահատեն նրանց գրավչությունը, կոմպետենտությունը, ագրեսիվությունն ու վստահելիությունը։ Մյուս խմբի մասնակիցների նույն առաջադրանքի համար տրված էր անսահման ժամանակ։
Պարզվեց, որ անձի վստահելիության մակարդակի գնահատման ժամանակամիջոցը միշը համընկնում է։
2. Գրավո՞ւմ եք արդյոք բարձր սոցիալական դիրք
Հոլանդացիների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդկանց, ովքեր կրում են հայտնի բրենդերի հագուստներ, օրինակ Lacoste կամ Tommy Hilfiger, շրջապատողները հակված են վերագրել բարձր սոցիալական դիրք, ի տարբերություն այն մարդկանց, ովքեր բրենդային հագուստներ չեն կրում։
3. Նատուրալ ե՞ք, թե՞ գեյ
Շրջապատողները ունակ են որոշել մարդու սեռական կողմնորոշումը 50 միլիվայրկյանի ընթացքում՝ այդքան ժամանակամիջոցը բավարար է այս կամ այն ինդիվիդումի գնահատման համար։
4. Խելացի՞ եք արդյոք
Լայոլի Մերիմաունթ համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Նորա Մըրֆին 2007թ. կատարեց հետազոտություն, որը ցույց տվեց, որ զրույցի ժամանակ զրուցակցի աչքերի մեջ նայելու ունակությունը խելացիության նշան է:
Ի դեպ հաստ ապակիներով ակնոցների կրելը և արտահայտիչ խոսքը՝ նույնպես մարդկանց մոտ ձևավորում են մեծ ինտելեկտի առկայության պատկերացում:
Շարունակությունն՝ այստեղ







