FAAE2C0D-C5FD-499E-863F-D2664A342BD5_mw1024_s_n

GalaTV.am-ը գրում է.

«Հայաստանը, Արցախն արդեն 20 տարուց ավելի գտնվում է պատերազմական վիճակում, ներկայում դիրքային պատերազմ է ընթանում»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Մարտակերտի շրջանի Արցախի ազատամարտիկների միության նախագահ Գրիգորի Միրզոյանն՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի հերթական դիվերսիոն գործողություններին:

Գրիգորի Միրզոյանի խոսքերով՝ հայկական կողմը ջախջախեց հերթական հատուկ նշանակության բրիգադը, որը նոր էր վերադարձել Թուրքիայից՝ վերապատրաստման կուրսերից:

«Մեր տվյալներով իրենք ունեն հատուկ նշանակության բրիգադներ: Նույն այն բրիգադները, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին էին եկել: Այդ ժամանակ էլ նրանց չհաջողվեց իրենց նպատակին հասնել:

Հիմա էլ հերթական բրիգադներն են եկել Թուրքիայից: Մեր ունեցած տեղեկություններով դրանք «Յաշմալ» ստորաբաժանումներ են կոչվում, որոնց ուղարկում են Թուրքիա՝ վերապատրաստման: Եվ այդ վերապատրաստումից հետո առաջին գործողությունը սա էր: Գալիս են փորձելու իրենց ձեռք բերած հմտությունները: Բայց տվյալներով՝ 20 հոգի կորցրել են իրենք: Ես սա ասում եմ՝ մի սպայի եւ իր հոր հետ հեռախոսով զրույցից: Թե ինչքան վիրավորներ ունեն, ասում էր՝ չգիտեն, բայց զոհերի թիվը շուրջ 20 է»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Գրիգորի Միրզոյանը:

Grigori-MirzoyanՄեր այն հարցին, թե հնարավո՞ր է սկսվեն արդեն լայնածավալ գործողություններ, Գ. Միրզոյանը պատասխանեց, որ նոր ժամանակներում պատերազմը այսպես է հենց ընթանում եւ հիմա էլ պատերազմում ենք՝ դիրքային պատերազմում.

«Արդեն պատերազմ է, վաղուց պատերազմ է, դիրքային պատերազմ է: Եթե ունենք զոհեր, վիրավորներ, սա պատերազմ է: Իհարկե սարսափելի ցավալի է, որ զոհ ենք տալիս, բայց ասեմ, որ առաջին գծին մոտ ապրող հասարակությունը լավ գիտի, որ պատերազմ է, ու նրանց վախը չափած է, նրանք պատրաստ են, մենք պատրաստ ենք»:

ԳԱԼԱ-ի այն հարցին, թե այնուամենայնիվ հայկական կողմը չպիտի՞ փոխի իր մարտավարությունը, որովհետեւ անդադար տեղապտույտի պես կրկնվում է՝ Ադրբեջանը դիմում է սադրանքների, մենք հակահարված ենք տալիս, ազատամարտիկների միության նախագահը պատասխանեց. «Կարծում եմ՝ արդեն ժամանակն է, որ ակտիվ լինենք, այնքան ակտիվ, որ նույնիսկ չհասցնեն պատասխանել: Կանխման ելքն այն է, որ մեր կողմն ակտիվ լինի, ակտիվ աշխատենք: Ես էլ այլ ելք չեմ տեսնում»:

Անդրադառնալով միջազգային հանրության կողմից շարունակական ընդհանրական գնահատականներին՝ ասաց. «Մինսկի խմբից մի քանի օր առաջ նորից էին եկել, մոնիթորինգ էին անցկացնում: Մենք ամեն ինչ ներկայացրինք, սրան հաջորդեց սահմանային այս բախումը:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել