Lragir.am-ը գրում է.
ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը կարծիք է հայտնել, թե Ադրբեջանը մինչեւ մայիս կշարունակի սրել լարվածությունը Հայաստանի ու Արցախի սահմանին: Նպատակներից մեկը, ինչպես նշում է պատգամավորը, այն է, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին հնարավորինս քիչ մարդիկ գան, այդպիսով կատարելով Թուրքիայի ցանկությունը:
Միեւնույն ժամանակ, Թուրքիան նույնպես քայլեր է կատարում այդ ուղղությամբ, Գալիպոլիի հաղթանակի օրը նշելով ապրիլի 24-ին: Թեեւ, այդ ճակատամարտը ոչ մի կերպ չի առնչվում այդ օրվան:

Ի՞նչ կարող է անել հայկական կողմն այս պայմաններում: Մասնավորապես, Ադրբեջանի պարագայում, որն իսկապես մինչեւ մայիս լարվածությունը սրելու է: Մայիսին ավարտված կլինեն 100-ամյա տարելիցի միջոցառումները, հետո էլ սկսվում է Բաքվի եվրոպական օլիմպիադայի ժամանակաշրջանը, իսկ օլիմպիադաների ժամանակ, ինչպես հայտնի է, «պատերազմները դադարում են»:
Տրամաբանորեն, հենց այստեղ է Հայաստանի անելիքը: Այսինքն, եթե Ադրբեջանը մարդկության դեմ գործված մեծագույն ոճիրներից մեկի՝ հայերի ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները «հարամելու» խնդիր է դրել, ինչպես իրենք են ասում, ուրեմն պետք է նման կերպ վարվել Բաքվի օլիմպիադայի հարցում: Մանավանդ որ, այս օլիմպիադան իրենից ներկայացնում է համաշխարհային մակարդակի կոռուպցիայի օրինակ՝ սկսած անցկացման իրավունքը գնելուց, վերջացրած մասնակից երկրների պատվիրակությունների կաշառումը բառի բուն իմաստով: Օլիմպիադան ծառայեցվում է Ադրբեջանի ռեժիմի եւ անձամբ Ալիեւի իմիջին, որը մարդասպանություն է քարոզում պետական մակարդակով:
Օրինակ, Ալիեւը վերջերս հայտարարել է, որ վրեժ է լուծելու իր զինվորների համար, եւ գրավելու է Սեւանն ու Զանգեզուրը: Ադրբեջանի վերջին դիվերսիան տեղի ունեցավ Արցախի հյուսիսում, Գյուլիստանի մոտ: Դիվերսիան իրականացրել էր Թուրքիայում վերապատրաստված հատուկ ջոկատը: Ըստ ամենայնի, Ալիեւը հող է նախապատրաստում «Սեւանը գրավելու» համար:
Հայկական ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարել է, որ Ադրբեջանին պատասխան կանխարգելիչ հարվածներ է հասցնելու, այդ թվում՝ նրա տարածքում: Այս տեսակետից, կարեւորագույն նշանակություն ունի հայկական տարածքների ազատագրումը, օրինակ Արծվաշենն ու Գյուլիստան-Շահումյանը:
Այս տարածաշրջանում հայկական վերահսկողության վերահաստատումը կկրճատի շփման գիծը, անվտանգ կդարձնի Սեւանի տարածաշրջանը եւ հայկական դիրքերը: Բացի այդ, դա թույլ կտա վերահսկողության տակ պահել Ադրբեջանի մի շարք ռազմավարական հաղորդակցություններ ու օբյեկտներ, մասնավորապես Մինգեչաուրի ջրամբարը, երկաթուղին, էներգետիկ հաղորդակցությունները, մի շարք խոշոր քաղաքներ:
Հայկական կողմին Ադրբեջանը թերեւս այլ միջոց չի թողել, քան կանխարգելիչ հարվածները: Ալիեւի խոսքերին պետք է լուրջ վերաբերվել: Օրինակ, ժամանակին, Գալիպոլիի ճակատամարտից առաջ, Ուինսթոն Չերչիլը լուրջ չէր վերաբերվել Թուրքիային, եւ դաշնակիցները ծանր պարտություն կրեցին ու ստիպված եղան համաձայնվել նվաստացուցիչ պայմաններին:
Միայն այդ կերպ կարելի է թուլացնել լարվածությունը եւ ապահովել այդ թվում օլիմպիադայի անվտանգությունը:
Բացի այդ, այդ դեպքում կիմաստավորվի նաեւ հայ մարզիկների Բաքու գնալը կամ չգնալը:

Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/country/view/112106
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել