Ծանր հիվանդությունից հետո այսօր մահացել է ՀՀ Վաստակավոր արտիստ, դերասան Կարեն Ջանիբեկյանը: Նա 78 տարեկան էր:
BlogNews.am-ի տեղեկություններով դերասանի մոտ 1 տարի առաջ ախտորոշվել էր քաղցկեղ, վերջին օրերին նրա վիճակն առավել ծանր էր:

Նշենք, որ Ջանիբեկյանի լավագույն դերերից են եղել՝ Գրիգոր («Հացավան», ըստ Ն. Զարյանի), Վինտեր (Հաուպտմանի «Մայրամուտից առաջ»), Մոլիեր («Մոլիերի կյանքը», ըստ Բուլգակովի), Քեբոտ (Նիլի «Սերը ծփիների տակ»), Ջոուն (Վ. Սարոյանի «Մի գավաթ բարություն»), Ֆաբիո (Դե Ֆիլիպոյի «Սանիտայի թաղապետը») և այլն:

Նա խաղացել է հեռուստաթատրոնում (Ջ. Պատրիկի «Տարօրինակ միսիս Սևիջ», «Մատյան եղելության», ըստ Ս.Խանզադյանի, «Չեզոք գոտի», ըստ Հ. Մաթևոսյանի և այլն): Նկարահանվել է կինոյում («Քաոս», 1973, «Աշնան արև», 1977, «Որտեղ էի՞ր, մարդ Աստծո», 1992, բոլորը՝ Հայֆիլմ):

BlogNews.am-ը ցավակցում է դերասանի հարազատներին և բարեկամներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել