Մեկին դուր էր գալիս, մեկին` ոչ, բայց դե հիմա անմոռուկն էր նախատեսված խորհրդանիշը, որ պիտի համախմբեր բոլորիս:
Էդ մի անշառ ծաղիկն էլ հասցրեցինք հարամել: Ոսկուց, ադամանդե քարերով, ներքնաշորերի վրա դաջված, գնած ապրանքի հետ նվեր-ակցիա ու տենց անթիվ ու անհամ լիքը ձևերով: Ոչ սգալու կուլտուրա ձևավորվեց, ոչ պահանջի հստակեցում, ոչ խորհրդանշի արժևորում: Ձև ու ձևականություն` ցինիզմի մակարդակի: Մի դպրոցում գրատախտակը մաքրելու համար նախատեսված բարձիկը աշակերտները անմեռուկի նման էին կարել, իսկ դասամիջոցին նրան գնդակի տեղ օգտագործում էին` մինի ֆուտբոլ խաղալուց:
Գործը, որ սկսում եք, կիսատ մի թողեք: Սկզբից գաղափարը մտցրեք, հետո` շոշափելին ու վերահսկեք, որ այն արժեք ունենա ու չվերածվի գին ունեցող ապրանքի: Թե չէ արդեն թուրքի հետ չինացին էլ ա սկսել ուրախանալ, չնայած ասում են, որ Չինաստանից ներկրված անմոռուկները անորակ են...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/garik.petrosyan.7/posts/775337245881157?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել