Մեր ջահել վախտերը գոյություն ուներ «չուժոյ պախմել» արտահայտությունը, որն ավելի քան տեղին էր օգտագործվում, երբ «սրտացավ», բայց իրականում կեղծավոր սուբյեկտները փորձում էին ընկղմվել որոշակի հարցերում համաձայնության չեկած, ու իրենց բոլորովին անծանոթ մարդկանց բալամուտի մեջ: էական չի, թե էդ մարդիկ կլինեն ընկերներ, ամուսիններ, ծանոթներ` անպայման կհայտնվեր մեկը, որը Դալայ լամայի դեմքով կփորձեր հարթել առաջացած կոնֆլիկտը: Նման մարդիկ էլ հենց «չուժոյ պախմելի» դրոշակակիրներն էին ու առանձնապես չէին ընդունվում ոչ հասարակության, ոչ էլ կոնֆլիկտ ունեցողների կողմից:
Հիմա, զարգացած տեխնոլոգիաների դարում, նմանատիպ անկոչ հյուրերը հայտնվում են ցանկացած քայլափողին` իրենց դեմագոգ, տափակ, ստանդարտ անգիր արած խորհուրդներով: Ժամանակակից «չուժոյ պախմելչիկները», որպես կանոն, ներկայանում են «մարդասերի» սպիտակ դրոշակով և քթները խոթում են ամենուր` փորձելով այս ձևով ինտեգրվել ակտիվ հասարակության մեջ, բայց քայլերի հաջորդականության անդեմությունն ու կեղծ բարեպաշտի դիմակը երկար քողարկված մնալ չեն կարող, և շատ շուտ բացահայտվում է հերթական փուչիկը։
«Չուժոյ պախմելչիկները», ի վերջո, պիտի հասկանան, որ ամեն տեղ քիթ խոթելը հղի է հղիանալու հետևանքներով: Ի վերջո, կարող ա կոնֆլիկտ ունեցողը թմրամոլ ա կամ խաղամոլ ա, և ամենևին չի բացառվում վերջինիս՝ բագամոլ լինելու վարկածը...
Մի՛ տվայտվեք այդքան: Ցանկացած կոնֆլիկտ մի օր իր լուծումը ստանալու է, և բոլորը գնալու են տուն` փողոցում թողնելով աննպատակ «չուժոյ պախմել» կոնֆլիկտին խառնվողներին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/garik.petrosyan.7/posts/775330225881859?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել