Ֆրանս 24 հեռուստաընկերությունը հարցազրույց է հրապարակել Սերժ Սարգսյանի հետ: Հարցազրույցում Սարգսյանը խոսել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի, Թուրքիայի ժխտողական քաղաքականության, ղարաբաղյան հակամարտության, Արևմուտք-Ռուսաստան հակադրության, հայ-ռուսական հարաբերությունների մասին:
Սարգսյանը ցինիկ է անվանել Հայոց ցեղասպանության 100-ամյակի օրը Գալիպոլիի ճակատամարտի տարելիցի միջոցառումներ կազմակերպելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումը:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությունում վերջին շրջանի լարվածությանը՝ Սարգսյանն ասել է՝ «հիմա այն վիճակն է, որ երկու երկրների միջև լայանամասշտաբ ռազմական գործողություններ կարող են սկսել ցանկացած պահի: Սահմանային միջադեպերը կարող են լարվել և սա անհանգստացնում է մեզ: Պատրաստ ենք դիմակայելու ցանկացած հարձակման: Ես վախենում եմ պատերազմից, սակայն չեմ վախենում կռվելուց»:
Արևմուտք-Ռուսաստան հակադրության մասին Սարգսյանն ասել է, որ ամենաանցանկալի բանը նոր սառը պատերազմն է: «Մենք միշտ համադրել ենք Արևմուտքի ու Ռուսաստանի շահերը: Մենք միշտ լավ հարաբերություններ ենք հաստատել Եվրոպայի, ՆԱՏՕ-ի, ԱՄՆ հետ, ունենք ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, որն օգնում է մեզ: Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել լարումից խուսափելու համար»:
Լրագրողի հարցին, թե արդյոք Սարգսյանը վստահոում է Վլադիմիր Պուտինին, Սարգսյանը պատասխանել է. «Ես ինձ հարմարավետ եմ զգում Վլադիմիր Պուտինի հետ»:
Ինչ վերաբերում է ապրիլի 24-ին Երևանում Պուտինի ներկա գտնվելու մասին հայտարարությանը, Սերժ Սարգսյանն ընդգծել է. «Ես համարում եմ, որ Պուտինի չգալն անհասկանալի կլինի, գալը շատ տրամաբանական է: Ռուսաստանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, և եթե Ռուսաստանի ղեկավարն ապրիլի 24-ին հայ ժողովրդի հետ չլինի, անհնար կլինի հասկանալ դա»:

Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/country/view/112103
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել