Tert.am-ը գրում է․
Թուրքական բանտում պահվող քրդերի առաջնոր Աբդուլա Օջալանը նորից կոչ է հղել իր հայրենակիցներին: Այս մասին հայտնում է BBC-ն:
Օջալանը կրկին առաջարկել է դադարեցնել քրդերի զինված պայքարը հանուն անկախության: Բանտարկված առաջնորդն առաջարկում է հանդիպում անցկացնել և որոշել հրադադարի եղանակը:
Օջալանի ուղերձմ ընթերցվել է Նովրուզի առիթով՝ քրդերի շատ մեծ հանրահավաքի ժամանակ:
Արդեն 30 տարի է՝ Օջալանի գլխավորած Քրդական աշխատավորական կուսակցությունը զինված պայքար է մղում Թուրքիայի ու Իրաքի տարածքում` ինքնիշխան քրդական պետություն ստեղծելու նպատակով: Պայքարի տարիներին ավելի քան 40 հազար մարդ, հիմնականում` քրդեր են զոհվել։
1999-ից Օջալանը ցմահ ազատազրկում է կրում թուրքական բանտում` պետական դավաճանության համար:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/03/21/ocalannewmessagetokurdsreconciliationwithankara/1624458
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել