Shabat.am-ը գրում է․
Կտավատի սերմերը չափազանց օգտակար հատկություններ ունեն, բավական մատչելի են, շատ արդյունավետ և օգտակար միջոց են նաև ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար: Այն բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, մաշկը դառնում է ավելի փափուկ, մաքրվում է մարսողական համակարգը: Որպես կանոն, ավելորդ կիլոգրամները կորցնելու գործում կտավատի սերմերն օգտագործվում են տարբեր թուրմերի հետ:
1 ճ/գ կտավատի սերմերի վրա լցրեք 2 բաժակ եռացրած ջուր, թողեք թրմվի 8-10 ժամ: Այս թուրմը պետք է խմել օրական 2 անգամ՝ կես բաժակ: 1ճ/գ կտավատի սերմերի վրա եռացրած ջուր լցրեք, դրեք ցածր կրակի վրա, կափարիչը ծածկեք և թողեք 30 րոպե եփվի, այնուհետև սառեցրեք: Եփված զանգվածին ավելացրեք թարմ աղացած կոճապղպեղ և 1ճ/գ մեղր:
Այն պետք է օգտագործել ուտելուց 30 րոպե առաջ` 150մլ չափաքանակով: Քնելուց առաջ մեկ բաժակ կեֆիրին ավելացրեք 1թ/գ կտավատի սերմեր: Սա կօգնի մարսողական համակարգին լավ գործել և հանգիստ ազատվել ավելորդ կիլոգրամներից: