Barometer.am-ը գրում է․
Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը (www.wciom.ru) իր հետազոտություններից մեկի ընթացքում հարցվողներին տվել է հետևյալ հարցը. Ի՞նչ եք կարծում, արդյոք կանանց և տղամարդկանց իրավունքները հավասար են կյանքի տարբեր բնագավառներում (փակ հարց, մեկ պատասխան յուրաքանչյուր ոլորտի համար):
Այսպես, համաձայն հարցման արդյունքների՝ տնային պարտականությունների հարցում հարցվածների 67%-ը կարծում է, որ սեռերը հավասար են, և միայն 16%-ն է կարծում, որ տղամարդիկ ավելի շատ իրավունքներ ունեն, 12%-ի կարծիքով էլ կանայք ավելի շատ իրավունքներ ունեն: Ցուցանիշներն էականորեն տարբերվում են 11 տարի առաջ անցկացված հարցման տվյալներից, որտեղ ընդամենը 49%-ն է կարծում, որ սեռերի իրավունքները հավասար են, ու 31%-ի կարծիքով տղամարդիկ ավելի շատ իրավունքներ ունեն (Գրաֆիկ 1):
Գրաֆիկ 1. Տնային պարտականությունների մեջ
|
|
2015թ. |
2006թ. |
|
Հավասար իրավունքներ |
67 % |
49 % |
|
Տղամարդիկ ավելի շատ իրավունքնե րունեն |
16 % |
31 % |
|
Կանայք ավելի շատ իրավունքներ ունեն |
12 % |
16 % |
|
Դժվարանում եմ պատասխանել |
5 % |
4 % |
Ազատ ժամանակ անցկացնելու հարցում հարցված ռուսների 3/4-ը (76%) վստահ է, որ կանայք ու տղամարդիկ հավասար իրավունքներ ունեն: 2005թ.-ին նման կարծիք ուներ հարցվածների ընդամենը 56%-ը: (Գրաֆիկ 2):
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



