10714693_359705394185571_890780829_nAraratnews.am-ը գրում է․

Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլին Բրյուսելից վիդեոհեռարձակման միջոցով իր ողջույնի խոոսքն է հղել մայրաքաղաք Թբիլիսիում կազմակերպված հակաիշխանական ցույցի մասնակիցներին: Այս մասին տեղեկացնում է Interfax գործակալությունը:

«Այժմ մեր առաջ ծառացախ խնիրը հետևյալն է` կկարողանանք մենք հեռացնել այս կեղծ իշխանություններին և ռուսական օլիգարխին, ով կառավարում է նրանց բոլորին: Վրաստանը պետք է ազատաֆրի և շարունակի իր առաջընթացը: Իրականությունն այն է, որ Վրաստանն ամենևին էլ փոքր գյուղաքաղաք չէ, ինչպես որ այն ներկայացնում են գործող իշխանությունները: Վրաստանը անպայման կդառնա համաշխարհային քաղաքականության լուրջ դերակատար»,- նշել է Սահակաշվիլին:

Բանախոսը նաև հավելել է, որ Վրաստանը պիտի շարժվի դեպի Եվրամիություն և ՆԱՏՕ:

Նշենք, որ ավելի վաղ Սահակաշվիլիի կողմակիցների կողմից կազմակերպված բողոքի ակցիային մասնակցել է ավելի քան 50 հազար մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել