Հայաստանի հայտնի բլոգերները պետք է անհապաղ հավասարացվեն ԶԼՄ-ներին:
Շատ ճիշտ կլիներ, եթե Հայաաստանում պատգամավորները ևս նման առաջարկով հանդես գային, չէ՞ որ մեզ մոտ էլ կան բլոգերներ ովքեր ԶԼՄ-ներից ավելի շատ ազգանպաստ գործ են կատարում և ավելի շատ բացահայտումներ անում: Իսկ ինչո՞ւ մեզ մոտ չպետք է նման օրենք դուրս գա. Խնդիրը նրանում է, որ Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները քննարկելու են օրինագիծ, որով հայտնի բլոգերներին իրավունքներով եւ պարտականություններով կհավասարեցնեն լրագրողներին, այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը: Պատկերացնում ե՞ք առաջարկել են առաջատար բլոգեր անվանել օրական 3 հազար եւ ավելի հաճախելիություն ունեցողներին, որոնք գրանցվել են օրենքով սահմանված կարգով: Օրինագծի հեղինակների խոսքով, առանց նման օրենքի՝ բլոգերների իրավունքները խախտվում են, եւ նրանք կարգավիճակ չունեն: Մնում է ասել՝ հալալ է ՌԴ-ի նման պատգամավորներին, այսպիսով նրանք հող են ստեղծում իրական դեմոկրատիայի կայացման համար, քանի որ ԶԼՄ-ներին ավելի հեշտ է զսպեցնել քան բլոգերներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել