Թուրքիայի մի քանի տասնյակ կազմակերպություններից (հիմնականում ազգայնամոլական-խմբ.) բաղկացած պլատֆորմը հայտարարություն է տարածել, որի համաձայն Հայկական սփյուռքը Համշենի շրջանում գաղտնի քարոզչություն է իրականացնում: Հաղորդում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը: «Համշենցինե՛ր, ուշադրությո՛ւն» անունը կրող հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Նախաձեռնության շրջանակներում հայերը հատուկ խմբեր են գործուղում Համշեն՝ գաղտնի աշխատանքներ և քարոզչություն իրականացնելու նպատակով: Նրանք անցկացնում են համախորհրդակցություններ, զրույցներ, գրառումներ կատարում, կատարվող ուսումնասիրությունների շրջանակներում հաճախ կիրառում են «համշենահայեր» եզրը»:
Շարունակությունը` այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել