Replik.am-ը գրում է․

Գիտնականները կատարել են հետազոտություններ և պարզել, որ միապաղաղությունը սեռական կյանքում կարող է խաթարել զուգընկերների հարաբերությունները:  Ուստի անհրաժեշտ է այն նոր գույներով ներկել,  օրինակ` կարելի է հետաքրքիր սեքսուալ հագուստներ կրել, փոխել սեքսով զբաղվելու մշտական վայրը, մահճակալը, սենյակը….

Ըստ ուսումնասիրողների` լավ է սեքսով զբաղվել ավտոմեքենայի մեջ:   Պրակտիկան և վիճակագրությունը ցույց է տվել, որ շատ զույգերի համար ավտոմեքենայում սեքսով զբաղվելը ոչ միայն զվարճալի է, այլև ցանկալի: Նախ բարձրացնում է ադրենալինը,  երկրորդ՝ շատ ռոմանտիկ է, և ամենակարևորը` ավելի է մտերմացնում  զույգին:

Հավելենք, որ անցկացրած հարցումների համաձայն` թե որտե՞ղ են սիրում սեքսով զբաղվել զուգընկերները, բացի իրենց ննջասենյակից`  հարցվածների 48 տոկոսը պատասխանել է` ավտոմեքենայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել