Bobbi-Kristina-Brown1in.am-ը գրում է․

Ամերիկացի հայտնի երգչուհի և դերասանուհի Ուիթնի Հյուսթոնի 22-ամյա դստերը՝ Բոբի Քրիստինա Բրաունին, ով արդեն մոտ 2 ամիս արհեստական կոմայի մեջ է, Ատլանտայի հիվանդանոցից տեղափոխել են մոտակա վերականգնողական կենտրոն: Այս մասին հայտնում է CNN հեռուստաընկերությունը:

Միևնույն ժամանակ, նրա տեղեկությամբ, դա չի նշանակում, որ Բոբի Քրիստինայի վիճակը բարելավվել է, պարզապես վերականգնողական կենտրոնն ավելի լավ է հարմարեցված կոմայի մեջ գտնվող հիվանդների երկարաժամկետ խնամքի համար:

Հունվարի 31-ին Բոբի Քրիստինան տեղափոխվել է Ատլանտայի հիվանդանոց, երբ նրա սիրելին՝ Նիք Գորդոնը նրան գտել է իր տանը ջրով լի վաննայի մեջ անգիտակից: Կատարվածի պատճառը դեռ հայտնի չէ: Աղջկա տանը թմրանյութ չի հայտնաբերվել:

Հիվանդանոց տեղափոխվելուց մի քանի ժամ հետո Բոբի Քրիստինային բժիշկներն արհեստական կոմայի մեջ են գցել: Նա մինչև հիմա ուշքի չի եկել:

Միաժամանակ, ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը Նիք Գորդոնի նկատմամբ: ԶԼՄ-ների տեղեկությամբ՝ հայտնի երգչուհու դստեր մարմնի վրա վնասվածքներ են հայտնաբերվել, հետաքննիչները փորձում են պարզել դրանց առաջացման պատճառը: Բացառված չէ, որ աղջկա և նրա սիրելիի միջև լուրջ վեճ է եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել