Life.panorama.am-ը գրում է.
Ապրիլին ԱՄՆ-ի գրախանութներում կհայտնվի նախագահ Օբամայի տիկնոջ` Միշել Օբամայի ինքնակենսագրականը: Գիրքը գրվել է Միշելի անձնական կենսագիր Փիթեր Սլևինի կողմից: Գիքը վերնագրվել է« A Life» (Կյանք), որը նկարագրում է ոչ միայն Միշել Օբամայի կյանքի հետաքրքիր դրվագները, այլև ներկայացնում նրա ընկերների ու մտերիմների պատմությունները:
Ստորև ներկայացնում ենք գրքից վերցված մի քանի հետաքրքիր փաստեր ԱՄՆ-ի նախագահի կնոջ մասին:
1. Հարվարդում սովորելու տարիներին Միշելը սիրավեպ է ունեցել հայտնի երգչուհի Պատտի ԼաԲելի որդու` Սթենլի Ստոքեր-Էդվարդսի հետ, սակայն նրանց հարաբերությունները երկար չեն տևել:
2. Օրիորդ Օբաման նախկինում աշխատել է որպես մենեջեր մարկետինգով զբաղվող ընկերությունում:
3. 10 տարեկան հասակում Միշելը նկատողություն է ստացել ճամբարում հաճախ ցենզուրայից դուրս արտահայտություններ անելու համար:
4. Առաջին լեդիի պապը ժամանակին ասել է, որ իր թոռնիկը չափազանց համառ է և ամեն հարցի շուրջ ունի իր սեփական կարծիքը` չքաշվելով արտահայտել իր մոտեցումները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ