Araratnews.am-ը գրում է.
Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությունները պատրաստվում են Եմենից տարհանել հատուկ նշանակության ջոկատի իր 100 զինվածառայողներին: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Հիշեցնենք, որ երեկ Բադր և Ալ-Հաշուշ մզկիթներում մահապարտ ահաբեկիչները մի քանի պայթյուն են իրականացրել: Զոհերի թիվը հասնում է 150-ի: Երեկ երկրի հյուսիսիում գտնվող Սաադա քաղաքում հնչած երկու պայթյուններին զեհ է գնացել առնվազն 33 քաղաքացիական անձ: Այս գործողության համար պատասխանատվությունը ստանցնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Եմենում խռնաշփոթ իրավիճակը շարունակվում է վերջին երկու ամիսների ընթացքում` հոուսիտների կողմից երկրում պետական հեղաշրջում իրականացնելուց ի վեր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել