1in.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալ»-ի և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմն իր կարծիքն է հայտնել մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի մասին, ում գլխավորությամբ հանդես է եկել ՊՍԺ-ի կազմում:
«Կարլոն հիանալի մասնագետ է: Նա լավագույն մարզիչներից մեկն է, ում հետ ինձ բախտ է վիճակվել աշխատել: Անչելոտին հաղթող է, նա միշտ հաջողությունների է հասցրել ցանկացած ակումբ, որը գլխավորել է:
Կարլոն գիտի, թե ինչ պետք է անել` խաղացողների հարգանքին արժանանալու համար: Նա մեծ հարգանք է վայելում խաղացողների և ֆուտբոլային հասարակության շրջանում»,-AS-ը մեջբերում է Բեքհեմի խոսքերը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1578387.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել