88105_src1in.am-ը գրում է.

Սյունիական ԴԱԻՇ կազմակերպության կրոնական ֆանատիկոսների կառավարման վերաբերյալ ճշմարտությունը որոշել է ողջ աշխարհին պատմել 26-ամյա սիրիուհի Հայա ալ-Ալին՝ Րաքքա քաղաքից: Օրեցօր, քաղաքում ծայրահեղականների հայտնվելու օրվանից՝ 2013-ի մարտից, թղթակիցը նյութեր է հավաքել նրանց կողմից մարդու իրավունքների ու ազատությունների խախտման վերաբերյալ:

Տաճարների ավերումը և քրիստոնյաների հետապնդումը , եվրոպական հագուստ կրելու արգելքը, համակարգիչների առգրավումը, գրքերի հրկիզումը, բռնի ամուսնությունները, հրապարակային պատիժները՝ այդ ամենը ապրել է Րաքքան, որտեղ դեռ աբասիդների օրոք ծաղկում էին պոեզիան ու արվեստը: Հայան կարողացել է ծպտված մտնել ԴԱԻՇ-ի կանացի ստորաբաժանում: Դա թույլ է տվել ազատորեն տեղաշարժվել քաղաքով և նկարահանել իրադարձությունները փոքր տեսախցիկով, որը նրան փոխանցել է գործընկերներից մեկը, ով աշխատում է Դուբայում:

Ինչպես պատմել է սիրիացի լրագրողը «Ալ-Հայաթ» թերթին՝ ամենից հաճախ նա տեսախցիկը թաքցրել է կանացի պայուսակում, որը կրել է թևատակին: Հավաքված նյութերը հիմք են հանդիսացել «Խռովարարը Րաքքայից» ֆիլմի համար, որը կցուցադրվի շաբաթ երեկոյան France 24 հեռուստաալիքով:

«Ես մահացու վտանգի եմ գնացել ոչ թե փառք ձեռք բերելու ձգտումից, այլ լրագրողական պարտքի զգացումից»,- ասել է Հայան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել