Life.panorama.am-ը գրում է.
1. Ցուցակը գլխավորում է հոլիվուդյան դերասան Բրյուս Լին, ում մահը հանկարծակի էր և չափազանց անհեթեթ: Բրյուս Լին մահացել է գլխուղեղի այտուցից, որն առաջացել է գլխացավի դեմ հաբ ընդունելուց:
2. Բրյուս Լիի որդին՝ Բրենդոն Լին նույնպես արևելյան մարտարվեստների վարպետ էր և բավականին խոստումնալից երիտասարդ դերասան: Նրա մահը նույնպես չափազանց առեղծվածային էր և ողբերգական: «Ագռավը» ֆիլմի նկարահանման ժամանակ Բրենդոն Լին սպանվել է ատրճանակի կրակոցից, որի փամփուշտները պետք է դատարկ լինեին:
3. Դերասան Վիկ Մորրոուի բախտը նույնպես չի բերել նկարահանման հրապարակում: Տեխնիկական հաշվարկների սխալի և դերասանի ակնթարթային անփութության պատճառով ուղղաթիռի պտուտակը նրա գլուխը թռցրել է «Մթնշաղային գոտի» ֆիլմի տեսարաններից մեկի նկարահանման ժամանակ:
4. Հոլիվուդի աստղ Բոբ Քրեյնի կարիերայի գլխապտույտ թռիչքը ոչ մի դրական դեր չխաղաց նրա ճակատագրում: Շքեղությունը, ալկոհոլը և շրջապատող կանայք դերասանին ստիպում են կտրուկ գահավիժել: Մի անգամ Քրեյնի ընկեր օպերատոր Ջոնի Կարպենտերը նրան առաջարկում է նկարահանել նրա սեքսուալ հաջողությունները, որն էլ ճակատագրական է դառնում դերասանի համար: Բոբ Քրեյնի գանգը դաժանաբար փշրում են տեսախցիկի հենակով, իսկ գլխավոր կասկածյալը հենց Ջոնի Կարպենտերն էր:
5. Տարօրինակ ձևով ինքնասպանություն է գործել համր կինոյի աստղ Փեգ Էնթուիսթլը: Դերասանուհին ցած է նետվել Հոլիվուդյան բլուրների վրա տեղադրված «HOLLYWOOD» բառի «H» տառից՝ 50 մետր բաձրությունից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ