Eldest: The singer gave birth to a little brother for her two-year old son

Երեկ Շակիրան իր ավագ որդի Միլանի հետ անխնամ տեսքով դուրս էր եկել իր բնակարանից։ Նորածին Սաշան նրանց հետ չէր։ Շակիրան առանց դիմահարդարման ու անպաճույճ տեսքով էր դուրս եկել։ Հավանաբար, նորածին բալիկի խնամքը խլում է փոփ աստղի ողջ ժամանակը։ Շակիրան բավականին լայն հագուստ էր կրում, ինչի պատճառով անհնար է ասել, թե արդյոք նրա մարմինը փոխվել է մայրանալուց հետո։ Միայն մի բան է հստակ. Շակիրան առօրյայում նախընտրում է հարմարավետությունը. ցածրակրունկ կոշիկներ, տաք բաճկոն ու մարզական ոճի թիկնապայուսակ։

Natural beauty: Shakira was out in glowing form on Friday as she stepped out with her oldest son Milan

Շակիրայի ու Պիկեի երկրորդ բալիկը՝ Սաշան, ծնվել է հունվարի 29-ին Բարսելոնայում։ «Սաշա» անունը ռուսական ու հունական ծագում ունի և նշանակում է «մարտիկ», «մարդկության պաշտպան»։ 

New addition: On Thursday January 29, Shakira and her partner Gerard Piqué welcomed their second child into the world, a baby boy named Sasha

Նորածին Սաշայի լուսանկարն առաջին անգամ հրապարակեցին նրա ծնողները «Unicef»-ի կայքում։ Շակիրան իր էջում գրեց.

Sasha

Մենք ցանկանում ենք Ձեզ ներկայացնել Սաշա Պիկե Մեբարակին։ Նրան տեսնելու համար այցելեք worldbabyshower.org։  

Mummy duties: Shakira carries her son to their car on Friday in Barcelona

Փոքրիկը ծնվել է նույն հիվանդանոցում և նույն բժշկի օգնությամբ, ինչ Միլանը։ Նա լույս աշխարհ է եկել կեսարյան հատմամբ։ 

No. 2: Shakira announced the arrival of her second son on worldbabyshower.org

Հարցազրույցներից մեկի ժամանակ Շակիրան ասել է.

Մայրությունն ինձ համար ամեն ինչ է։ 

Gerard Pique

Երգչուհին նշել է նաև, որ Պիկեն շատ հոգատար հայր է ու շատ է օգնում իրեն երեխաների խնամքի հարցում։ Հենց նրա հոգատարության շնորհիվ էլ Շակիրան երբեմն կարողանում է ժամանակ հատկացնել իր արտաքինով զբաղվելու համար։ Այո, նա միշտ չէ, որ առանց դիմահարդարման, խառնափնթոր մազերով ու անշուք հագուստով է դուրս գալիս տնից։ Այդ մասին է վկայում ստորև ներկայացված լուսանկարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել