Replik.am-ը գրում է.
Ժան-Կլոդ Վան Դամմը և Գլեդիս Պորտուգեզը ամուսնալուծվել են, այս մասին գրում է People ամսագիրը:
Դերասանուհի և նախկինում պրոֆեսիոնալ բոդիբիլդեր Պորտուգեզը անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել է Լոս Անջելեսի դատարան` նշելով, որ ամուսնու հետ անհաղթահարելի տարաձայնություններ ունի: Հաղորդագրության մեջ նշվում է, որ զույգը բաժանվել է մարտին` 15 տարի համատեղ կյանքից հետո:
Ամերիկյան ԶԼՄ-ների տեղեկություններով 1992 թվականին Վան Դամը և Պորտուգեզը մեկ անգամ արդեն ամուսնալուծվել էին 7 տարի համատեղ կյանքից հետո, սակայն ավելի ուշ կրկին միացել էին:
Ժան-Կլոդ Վան Դամմը ծնվել է 1960 թվականին Բելգիայում: Կինոյի աշխարհում աշխատելու տարիներին նա հասցրել է նկարահանվել ավելի քան 50 ֆիլմերում, որոնց շարքում են այնպիսի հայտնի մարտաֆիլմեր, ինչպիսիք են «Քիքբռնցկամարտիկը», «Արյունոտ սպորտ», «Կրկնակի հարված» և այլն: