Մարդիկ իրենց բնույթով շատ հետաքրքրասեր են և անընդհատ իրենց շրջապատող երևույթերի մասին հարցեր են տալիս։ Ամենահարգի բնագավառներից են համարվում գիտական հետազոտությունները և բացահայտումները։ Մարդկությունը վերջին 150 տարվա ընթացքում, իր փորձից ելնելով, մեծ առաջընթացներ է ունեցել։ Մի կողմից, այսպիսի գիտական փորձարկումների շոշափելի արդյունքները քաջալերման են արժանի, իսկ մյուս կողմից նրանք հավանության չեն արժանանում, քանի որ կատարվել են անազնիվ և կասկածելի ճանապարհներով։
20. «Սև այրի» սարդի խայթոցը

Ալաբամայի համալսարանի դասախոս Ալլան Բլերը 20-րդ դարի սկզբին համաձայնվեց, որ էգ «սև այրին» իրեն խայթի։ Այն ժամանակ գիտնականները վիճում էին այն հարցի շուրջ, թե արդյոք այս փոքրիկ սարդակերպերը մարդու համար թունավո՞ր են, թե՞ ոչ։ Իսկ Բլերը մերժում էր այս պնդումը։ Նա ուժեղ սեղմեց սարդին, 10 րոպե պահեց ձեռքերի մեջ, որպեսզի այն իր թույնն առավելապես փոխանցի։ Հետո դասախոսը սկսեց գրի առնել այն ամենը, ինչ զգում էր։ Ցավ, գլխապտույտ և արյան ճնշման նվազում. այս ամենը հանգեցրեց նրա՝ հիվանդանոցում հայտնվելուն: Այնտեղ այնպիսի նախանշաններ առաջացան, ինչպիսիք են՝ քրտնարտադրությունը, փսխումը և փորլուծությունը։ Փորձարկման արդյունում պարզ դարձավ, որ թունավոր սարդը, անկախ իր չափից, մարդու համար վտանգավոր է։
19. Փիղը և թմրանյութը

1960-ական թվականներին եթե մարդիկ թմրանյութ չէին օգտագործում, ապա գոնե դրանց մասին լավ գաղափար էին կազմում։ Օկլահամա Սիթիում 1962թ. հետազոտողները ցանկացան ուսումնասիրել LSD թմրանյութի՝ փղի վրա գործած ազդեցությունը. նրանք ցանկանում էին իմանալ, թե արդյո՞ք դրանից հետո նա ագրեսիվ կդառնա։ Կենդանուն ներարկեցին 297 մգ LSD թմրանյութ, որը մարդու համար թույլատրելի չափաբաժնից 300 անգամ ավել է։ Մի քանի րոպե հետո կենդանին ընկավ և սատկեց։ Գիտնականները սկսեցին փղի սատկելու պատճառները քննարկել՝ արդյո՞ք նա սատկեց գերդոզավորումից, թե՞ հենց թմրանյութից։ 1980թ. փորձը կրկնեցին՝ թմրանյութը խմելու ջրի մեջ ավելացնելով։ Կենդանիներից ոչ մեկ չսատկեց, սակայն նրանք շատ պասիվ էին և կնճիթներով տարօրինակ ձայներ էին արձակում։
18. Ծանրաբեռնվածության գիտական փորձ

20-րդ դարի 40-50-ական թվականներին ռազմիկներին հետաքրքրում էր ծանրաբեռնվածության հարցը։ Հայտնի չէր՝ մարդն ինքնաթիռի ընկնելու ժամանակ որքան ծանրություն կարող է տանել։ Գնդապետ Ջոն Սթեփը ցանկություն հայտնեց մասնակցել գիտափորձին։ Գիտափորձի ընթացքում, որը կատարվեց 1954թ., Սթեփի աչքերից արյուն էր հոսում, նա կուրացավ, և մարմնի վրա ուռուցքներ առաջացան։ Այս փորձից հետո ավիաինժեներները ձեռնամուխ եղան ինքնաթիռների կառուցվածքի և օդաչուների անվտանգության ուժեղացմանը։
17. Մալարիայով հիվանդանալու փորձեր

19-րդ դարի վերջին Ստաբբինս Ֆիրֆը, նկատելով, որ մալարիայով վարակվելու դեպքերը քչանում են, փորձեց ապացուցել, որ այն վարակիչ չէ, այլ սննդի ահռելի քանակության, տոթ եղանակի և աղմուկի հետևանքով է առաջանում։ Նա խմեց մալարիայով հիվանդ մարդու փսխանքը, աչքերին քսեց, արյան մեջ թուք և մեզ ներարկեց, սակայն ապարդյուն։ Հետո ուսումնասիրողները պարզեցին, որ վարակվելու աղբյուր կարող են հանդիսանալ միայն մժեղները։
16. Էնդովասկուլյար վիրաբուժություն

Այսօր սրտի մեջ կաթեթեր դնելն իրականացվում է մի շարք պատճառներից ելնելով, որոնք իրենց մեջ ներառում են ախտորոշումը և սրտի հիվանդությունների կամ խանգարումների բուժումը։ 1929թ. գերմանացի բժիշկ Վերներ Ֆորսմանը ապացուցեց, որ այն դեղերի և մոնիթորինգի ընդունման լավագույն միջոցներից մեկն է։ Մինչ բժիշկները վիճում էին, նա անզգայացման տակ երակի մեջ մտցրեց 60սմ երկարությամբ կաթեթեր և այն սրտի մկանների մեջ հասցրեց։ Հետո նրան ռենտգեն արեցին, որպեսզի համոզվեն՝ կաթեթերը սրտի մեջ է։ Գլխավոր բժիշկը, միևնույն է, դեմ էր, սակայն ժամանակի ընթացքում այս մեթոդին սկսեցին այլ կերպ վերաբերվել։
15. Շան իրական գլուխ
20-րդ դարում մարդկանց հետաքրքրում էր՝ գլուխը կտրելուց հետո այն ինչքա՞ն ժամանակ կարող է աշխատել։ 20-րդ դարի վերջերին սովետական գիտնական Սերգեյ Բրյուխենկոն այս տեսակի փորձ արեց՝ օգտագործելով շան կտրված գլուխը, որը միացրել էին կենսապահովման համակարգին։ Փորձը տեսանկարահանվեց։ Շան գլուխը լույսին, համին և ձայնին արձագանում էր։ Բժշկին հաջողվեց պանրի կտորով կերակրել գլուխը, որը միանգամից կուլ տվեց և հատուկ խողովակի մեջ գցեց։
14. Անպարկեշտ առաջարկ

Ի՞նչ կանեիք, եթե երիտասարդ տղամարդ կամ կին մոտենար Ձեզ և առաջարկեր նրա հետ լինել։ 1978թ. Ֆլորիդայի պետական համալսարանում քննարկեցին այս հարցը։ Ռասսել Քլարքը՝ համալսարանական հոգեբանը, ուսանողներին խնդրեց այս փորձին մասնակցել և պարզել՝ որ սեռի ներկայացուցիչների դեպքում դրական պատասխանն ավելի շատ կհնչի։ Ամեն անգամ նույն արտահայտությունն էին ասում. «Ես Ձեզ համալսարանի տարածքում եմ նկատել։ Ձեզ շատ եմ հավանել։ Դուք ինձ դուր եք գալիս։ Չէի՞ք ցանկանա ինձ հետ գիշեր անցկացնել»։ Արդյունքում տղամարդկանց 75%-ը դրական պատասխան տվեց, կանանց դեպքում՝ ոչ ոք չհամաձայնվեց։
13. Մարդ դարձած կապիկը

Աշխարհում կան շատ դեպքեր, երբ մարդիկ ծնված օրվանից ապրել են վայրի բնության գրկում։ 1931թ. Լուելլա և Ուինտրոպ Քելոգ գիտնականները որոշեցին պարզել՝ ինչ կլինի կապիկի հետ, եթե նա ծնված օրվանից ապրի մարդկանց ընտանիքում։ Գիտնականները 7 ամսական շիմպանզե Գուային բերեցին տուն և իրենց 10 ամսական որդու՝ Դոնալդի հետ մեծացրեցին։ Մի քանի ամիս անց և՛ շիմպանզեին, և՛ երեխային փորձարկեցին առարկաներն օգտագործելու, ճանաչելու և խոսալու հարցում։ Շատ հարցերում Գուան Դոնալդից առաջ էր անցել, սակայն խոսել չէր կարողանում, որն էլ ապացուցեց, որ մարդու երեխան ավելի զարգացած էր։ 9 ամիս անց փորձը դադարեցվեց, քանի որ Դոնալդը սկսեց կապկին նմանակել, հատկապես նրա ձայնարձակումները և շփվելու ոճը։ 1933թ. Գուան մահացավ։ Նրա մահանալուց ամենաքիչը մեկ տարի առաջ նրան ընտանիքից հեռացրել էին։
12. Ստամոքսի խոցի ստացում դիտավորյալ կերպով

Տարիներ շարունակ կարծում էին, որ ստամոքսի խոցը սթրեսի հետևանքով է առաջանում։ Ավստրալացի բժիշկ Բերի Մարշալն այս պնդումը չէր ընդունում և ցանկանում էր իրական պատճառն իմանալ։ 1980-ականներին նա սկսեց Ռոբին Ուորենի հետ համագործակցել։ Վերջինս կարծում էր, որ խոցը բակտերիաների հետևանքով է առաջանում։ Գաստրոէնտերոլոգիայում մասնագետները նրանց գաղափարը չընդունեցին։ Քանի որ այն չէին կարող մարդկանց վրա փորձարկել, որոշեցին վարակվել բակտերիաների միջով։ Մի քանի օր հետո Մարշալի մոտ խոցի ախտանշաններ հայտնվեցին, որը և դարձավ նրանց մեթոդի փորձարարական հաստատումը։
11. Երկգլխանի շունը

Բոլորին քաջ հայտնի է հետևյալ ասույթը՝ «Մի գլուխը լավ է, երկուսն՝ ավելի լավ»։ 1950-ականներին սովետական գիտնական Վլադիմիր Դեմիխովը ցանկացավ այս պնդումը նոր մակարդակի վրա բարձրացնել։ Նա դարձավ փոխպատվաստման «հայրը» և կենդանիների մեջ սիրտ տեղադրելու բազմաթիվ փորձեր կատարեց։ Երբ նա մի շան գլխի կողքին մեկ այլ գլուխ կարեց, աշխարհը նրան խելագար համարեց։ Երկու գլուխներն էլ ողջ էին, ափսեից ջուր էին խմում։ Հիմա այս շունը Լատվիայի թանգարանի ցուցանմուշն է։
Շարունակելի...



