Առանձին անհատ մարդիկ և մարդկային հասարակություններն իրենց ամենօրյա կյանքում պետք է ապրեն՝ նմանակելով ու կրկնելով բնությանը և նրանում գոյություն ունեցող կացութաձևերին՝ առանց կոնֆլիկտի մեջ մտնելու նրանց հետ։ Բնության մեջ տեղի ունեցող ամեն ինչը մենք համարում ենք բնական, բնականոն, ընդունում ենք այդ բոլորը համբերատար կերպով և համակերպվում ենք բնության այդ օրինաչափությունների հետ։ Իսկ արի ու տես, որ հենց նույնատիպ երևույթներին հանդիպում ենք մարդկանց կամ մարդկային հասարակությունների կյանքում, սկսում ենք ընդվզել, իրար կոկորդ կրծել ու զանազան տարբերակներով փորձում ենք սևացնել ու արգահատելի դարձնել մեր աչքում նմանատիպ երևույթները՝ մոռանալով, որ այդ երևույթները համարյա նույնական են այն բնական երևույթների հետ, որոնք մենք ընդունել ենք առանց ձայն ու ծպտուն հանելու։
Ահա այն հիմնական պատճառը, թե ինչու մարդկային հասարակությունները չեն կարողանում ներդաշնակվել իրար և բնության հետ և ապրել խաղաղ ու բարեկեցիկ գոյությամբ։



