Shamshyan.com-ը գրում է.

Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի 1-ին շենքի վերելակը 11-րդ հարկում դեռևս անհայտ պայմաններում պոկվել և ընկել է հորը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վերելակի մեջ եղել է 1 հոգի, ով մահացել է:

Շենքի մոտ հավաքվածները ֆոտոլրագողին ասում էին, որ մահացածը կին է: Օպերատիվորեն նշված 14 հարկանի շենք են ժամանել հրշեջ-փրկարարները և 1-03 շտապ օգնության բրիգադը: Տեղում է նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ Մաշտոցի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու հրշեջները պարզել են, որ մահացածը 35-ամյա Արփինե Շահբազյանն էր, ով ըստ տեղեկությունների՝ Արաբկիր վարչական շրջանի բնակիչ էր և վերելակն էր մտել 11-րդ հարկում: Փորձագետները պարզում են, թե որ հարկում է վերելակը խոտանվել և ընկել հորը: 


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել