Replik.am-ը գրում է.
Ինչպես հաղորդում են ուկրաինական ԶԼՄ-ները, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն ուրբաթ ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Ըստ աղբյուրի`կողմերը քննարկել են Ուկրաինայի անվտանգությանն առնչվող հարցեր, ռուսական ագրեսիային դիմակայելու, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների այլ արդի հարցեր՝ մասնավորապես առևտրատնտեսական, էներգետիկ և ռազմա-տեխնիկական ոլորտներում։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ուկրաինա է ժամանել ուկրաինա-թուրքական բարձր մակարդակի հարաբերությունների խորհրդի 4-րդ նիստի շրջանակներում։
Նյութի աղբյուր՝ http://replik.am/arm/index.php?id=56091
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել