Aravot.am-ը գրում է.
Լեւոն Շիրինյանի խոսքերով՝ պետք է կայծակնային պատերազմի մեթոդը կիրառվի Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը մարտի 21-ին «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը փայլուն գնահատեց: «Ես ուզում եմ նախագահի ասածին լրացնեմ, որ Կարսը 1920 թվականին հանձնվել է կարմիր բանակայինների շորեր հագած թուրքական զորքին, որը ոտքից-գլուխ զինված էր ռուսական զենքով, հագուստը, նաեւ սնունդը ռուսական էր: Այսինքն՝ երբ որ նախագահն ասում է՝ մեզ մոտ հասկանալի չէ, թե ինչպես կարող են ռուսական զենքով կրակել հայ զինվորի վրա, 1920 թվականին ռուսական զենքով զինված բանակ է շարժվել Հայաստանի վրա: Ուզում եմ հարցնեմ ռուսներին՝ ի՞նչ եք շահել 1920 թվականից հետո. Էլի ցնցումների մեջ եք, էլի տարածքի կորուստներ ունեք, հիշեցնեմ՝ դուք համաշխարհային արդարադատության առջեւ կանգնած ոճրագործին՝ թուրքին, փրկեցիք ռուս ժողովրդի սովի հաշվին»,- ասաց նա: Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը՝ պարոն Շիրինյանը նշեց, որ համարում է՝ այդ հայտարարությունը հայ պատմաբանները պետք է պատասխանեն. «Պատմաբանները ի՞նչ են հասկանում Էրդողանի՝ հնէաբանների մասին հայտարարությունից: Նրանք ցանկանում են զրկել մեզ մեր հայրենիքից: Ես ուզում եմ, որ հայ պատմաբանները պատասխանեն Էրդողանին՝ Ուրարտուն հայկական պետությո՞ւն է, թե՞՝ ոչ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



