5-ամյա երեխայի՝ մսաղացի մեջ հայտնված մատները պահպանվել ենArmlur.am-ը գրում է.

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում: Գյուղի 5-ամյա աղջնակը ձեռքը մտցրել էր էլեկտրական մսաղացի մեջ, և նրան շտապ տեղափոխել էին Երևանի թիվ մեկ համալսարանական հիվանդանոց: Այստեղ, սակայն, փոքրիկին օգնություն ցուցաբերել չի հաջողվել, և նրան տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Այստեղից Armlur.am-ին հայտնեցին, որ երեխայի ձեռքի վիրահատությունը բարեհաջող է անցել, կատարվել է անոթների միկրովիրաբուժական վերականգնում: ԲԿ-ի տնօրեն Նիկոլա Դալլաքյանի փոխանցմամբ, երեխայի մատները պահպանվել են, իսկ հետագա ընթացքը ցույց կտա հետվիրահատական շրջանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել